Բարձրաստիճան պաշտոնյա է ինքնասպան եղել

hraparak.am-ը գրում է. Ինքնասպան է եղել Ռուսաստանի Քննչական կոմիտեի Պերմի երկրամասային վարչության ղեկավար Սերգեյ Սերապուլցեւը։ Այս մասին հայտնում է Baza-ն։

Ըստ հաղորդման, Սերապուլցեւի դիակը հայտնաբերվել է իր տան մոտ։ ТАСС-ի կոմպետենտ աղբյուրը հաստատել է ինքնասպանության փաստը։

Նշենք որ սեպտեմբերի յոթին Ռուսաստանի ՔԿ ղեկավարը ծառայողական քննություն էր նշանակել Պերմի երկրամասի վարչությունում,

քանի որ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի մոտ հարցեր էին առաջացել, կապված երկրամասյաին վարչության պետի եւ նույն վարչության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ կապված։

(Visited 283 times, 1 visits today)