Պարզ չի՞, որ պարզաբանելու են, որ «բոզացած» նշանակում է՝ գորշացած, մոխրագույն դարձած. Այսինքն՝ մեր կանայք գորշացել են: Նիկոլ Փաշինյանը դա է նկատի ունեցել

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ՀՀ ոստիկանապետին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որում նշված է.

«Լրատվամիջոցներց տեղեկացա, որ Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյան վարչապետ օգտատիրոջ լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար: Այս մասին լուրը հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից: Հայաստանի ոստիկանությունը նաև հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ 137.1 հոդվածով՝ Մարդուն ծանր վիրավորանք հասցնելը:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ վարչապետի անունից հանդես եկող` Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով անձը հեղինակել և հրատարակել է գիրք, որը պարունակում է բազմաթիվ հայհոյանքներ` ուղղված իր և այլ անձանց, պատերազմի զոհերի և նրանց հարազատների դեմ:

Ստիպված եմ մեջբերել այդ հայհոյանքները. «Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին՝ բոզացած և դրանից երջանիկ աղջիկների, բոզացած և դրանից հպարտ տղաների, բոզացած և դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով: Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի»:

Հայհոյանքներ պարունակող գրքի անվանումն է` «Երկրի հակառակ կողմը»:

«ՉԻ». Վերջին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս ուշագրավ մտքեր էր հայտնել. խոստանում էր մուրճով խփել, շինել, չագուճ, թիքա-թիքա անել և այլն:

Հետո, երբ նրան մեղադրում էին մարդկանց վիրավորելու մեջ, Փաշինյանն ու իր շրջապատը պարզաբանումներ էին տալիս, թե մուրճը ճոճում էին, բայց նկատի ունեին, որ դրանով մեխ են խփելու, տուն սարքեն: Շինելու մասով պարզաբանումն ավելի հզոր էր. բացատրում էին, որ շինել նշանակում է՝ կառուցել, սարքել: Ճանապարհներ շինել, կամուրջներ, ապագա շինել և այլն:

Այնպես որ՝ իզուր է Զարուհի Փոստանջյանը «Երկրի հակառակ կողմը» գրքում կրիմինալ տեսել: Պարզ չի՞, որ պարզաբանելու են, որ «բոզացած» նշանակում է՝ գորշացած, մոխրագույն դարձած: Այսինքն՝ մեր կանայք գորշացել են: Նիկոլ Փաշինյանը դա է նկատի ունեցել: Հաստատ: Բա ուրիշ ի՞նչ էիք մտածում:

4rd.am

(Visited 161 times, 1 visits today)