2021թ․ ՛՛հոկտեմբերյան հեղափոխությունը՛՛ կարող է դառնալ 1920 թ․ ՛՛մայիսյան ապստամբություն՛՛

Ո՞վ կգա իշխանության, եթե ընտրություններից 3 ամիս անց ՀՀ-ում հեղաշրջում եւ իշխանափոխություն լինի։ ԱԺԲԿ-ը՞, որը հունիսի 20-ին հավաքել էր ձայների 2 տոկոս։

Ոչ՝ Քոչարյանը, որն արդեն 2-րդ ուժն է ԱԺ-ում, ով ունի տասնյակ ՛՛ռուսակցություններ՛՛ եւ միլիոնավոր դոլարներ իր տրամադրության տակ։

2021թ․ ՛՛հոկտեմբերյան հեղափոխությունը՛՛ կարող է դառնալ 1920 թ․ ՛՛մայիսյան ապստամբություն՛՛, որից հետո չեկիստ-բոլշեւիկները հեշտությամբ յուրացրեցին հյուծված Հայաստանը։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը դրան չի մասնակցելու։ Մենք ամիսներ շարունակ զգուշացնում էինք այս վտանգի մասին եւ շարունակում ենք պնդել, որ ելքը միայն քաղաքական դաշինքն է ԵՄ եւ ՆԱՏՕ-ի հետ՝ խաղաղ եւ սահմանադրական փոփոխությունների եղանակով։

Երբ թշնամին երկրի ներսում վերահսկում է գրեթե ամեն ինչ՝ ապսամբությունը նույնպես հեշտ վերահսկելի է։ Մենք դա արդեն տեսել ենք։

Տիգրան Խզմալյան

(Visited 47 times, 1 visits today)