Լավ կլիներ, այնուամենայնիվ, պատասխանեիք այն հարցին, թե այդ ի՞նչ էր արել Քոչարյանն այս ժողովրդի հետ, որ… «ՉԻ»

4rd.am-ը գրել է. ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարել է.

«Այո, մենք սկսելու ենք փողոցային պայ քար, քանի որ միայն խորհրդարանական գործունեությամբ այն մարտահրավերները, սպա ռնալիքները, որ կանգնած են մեր երկրի առջև, չենք կարող չեզոքացնել»:

«ՉԻ». Մինչև փողոցային պայքար սկսելը լավ կլիներ, այնուամենայնիվ, պատասխանեիք այն հարցին, թե այդ ի՞նչ էր արել Քոչարյանն այս ժողովրդի հետ, որ վերջին ընտրություններում ժողովուրդը նրան մերժեց:

Քանի որ մինչև այս հարցի պատասխանը չտաք՝ բարոյական, քաղաքական և իրավական հարթությունում, ուզում եք՝ փողոցային պայքար սկսեք, թեկուզ՝ հայաթային, մեկ է, դուք նորից

մերժվելու եք: Սակայմ կա նաև հարցի մյուս կողմը. ընդունենք՝ սկսեցիք ձեր փողոցային պայքարը: Ի՞նչ եք առաջարկելու, ո՞նց եք մարդկանց համոզելու, որ այս իշխանությունների այլընտրանքը հենց դուք եք, ինչո՞վ եք դուք ավելի լավն այս իշխանություններից:

Որովհետև եթե այս հարցերի պատասխանները տաք, նոր հարցեր են առաջանալու. բա եթե դուք կարող եք ավելի հաջող երկիր կառավարել, Արցախի հարցը լուծել, ինչո՞ւ դա նախկինում չեք արել, երբ տասը տարի ժամանակ ունեիք: Ո՞վ էր ձեզ խանգարում:

Նույն Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե ինքն էլ չէր ընդունի Լավրովի պլանը: Բա որ դուք ինքներդ ունեք նույն մոտեցումը ղարաբաղյան հակամ արտության կարգավորման մասին, ինչ իշխանությունները, որտե՞ղ մնաց ձեր ավելի լավ լուծումը:

Այնպես որ, ձեր ամեն օրը միայն երկարացնում է այս իշխանությունների կյանքը

(Visited 49 times, 1 visits today)