ՀՀ-ն և Ադրբեջանը համաձայնվեցին. Քիչ առաջ Լավրովը կարևոր հայտարարություն տարածեց

Անցյալ տարի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի եւ Երեւանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան աշխատանքային ուղեւորությունների վերսկսումը:

«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ։

Նրանք, որքան ես հասկանում եմ, համաձայնեցրել են տարածաշրջան իրենց ուղեւորությունների վերսկսումը ՝ այցելելու (Լեռնային Ղարաբաղ) եւ տեղում Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ խոսելու համար, այդ թվում ՝ Ստեփանակերտում նախատեսված են հանդիպումներ », — ասել է Լավրովը:

(Visited 304 times, 1 visits today)