Ձերբակալությունների հաջորդ հերոսը Օնիկ Գասպարյա՞նն է․ Փաստինֆո

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նույն գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել ինչպես Տոնոյանի, այնպես էլ՝ մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների բնակարաններում։ Նշված գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Մամուլում եւ սոցցանցերում ակտիվորեն քննարկվում են հնարավոր հաջորդ ձերբակալվողների անունները, որոնց թվում որպես հիմնական հավակնորդ նշվում է Օնիկ Գասպարյանի անունը։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Օնիկ Գասպարյանի փաստաբանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք Գասպարյանն ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում հրավիրվել է հարցաքննության, թե ոչ, ինչին ի պատասխան փաստաբանը նշեց, որ նման տեղեկության չի տիրապետում, այս պահի դրությամբ՝ չի հարցաքննվել։

(Visited 32 times, 1 visits today)