Իրանի ԱԳ նախարարը նոր հայտարարություն տարածեց սահմանների եւ 3+3 ձեւաչափի մասին

Ի՞նչն է մեզ անհանգստացնում Հարավային Կովկասում. նախ, որոշ օտար ուժեր փորձում են ազդել այս տարածաշրջանի վրա` նրա սահմանները փոխելու, սահմանային անցումները փակելու կամ դրանք տեղափոխելու համար։

Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, տեղեկացնում է news.am-ը:

Միաժամանակ, մենք նշում ենք ահաբեկիչների առկայությունը, որոնք այնտեղ հայտնվել են անցած տարի Ղարաբաղի պատերազմի ժամանակ: Մենք դա ասում ենք՝ առանց որևէ կերպ կասկածի տակ դնելու մեր հարևանների տարածքային ամբողջականությունը:

Մեզ հետ բանակցություններում Բաքվի պաշտոնական դեմքերը խոստացել են քայլեր ձեռնարկել տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար: Պետք է նշեմ նաև Ադրբեջանի տարածքից մեր տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի սադրիչ շարժը: Մենք դա անթույլատրելի ենք համարում: Այս ամենը մենք պետք է կարգավորենք բարեկամության և բարիդրացիության հիման վրա: Մենք Ադրբեջանի հետ կապված ենք մշակութային և պատմական հարաբերությունների հսկայական շերտով և չպետք է թույլ տանք, որ ԶԼՄ-ների հրապարակումները ստվեր գցեն դրանց վրա», – ասել է Աբդոլլահիանը:

Անդրադառնալով «3+3» համագործակցության ձեւաչափին՝ Իրանի արտգործնախարարը հիշեցրել, որ կան փոխգործակցության տարբեր ձեւաչափեր, վերը նշվածը հայտնվել է ղարաբաղյան հակամարտության սկզբում, կա նաեւ Ադրբեջան-Իրան-Ռուսաստան հարթակ:

«Դրանք բոլորը ծառայում են երկխոսության: Մենք կարծում ենք, որ նոր չափազանց մեծ պահանջները միայն բարդացնում են իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում», հավելել է նա։

(Visited 64 times, 1 visits today)