Երբ լրանա նրա պատժի կրման ավարտը, կբացեն դուռը և…

Այս օրերին Գորիս քաղաքում եռուզեռ է։ Գորիսի դեռևս գործող քաղաքապետ, մի շարք քրեական գործերով մեղադրյալ և բանտարկված Առուշ Առուշանյանի կողմնակից որը տուն տուն են մտնում ու խնդրում, որ հոկտեմբերի 17 ին Գորիսում տեղի ունենալիք ընտրություններին իրենց ձայնը տան Առուշանյանին։

Նրանք մարդկանց խնդրում են Առուշանյանին ընտրել և հավելում, որ դա հնարավորություն կտա, որ Առուշանյանը բանտից ազատվի. « Ասում են Առուշին պետք ա, որ բանտից հելնի, քաղաքականությունը իրան պետք չի, խնդրում ենք ընտրեք որ ազատվի»,-

մեզ պատմեց մի գորիսեցի՝ հավելելով, որ ինքը չի հասկանում, եթե ընտրելով լիներ ազատելը, ապա նրան չէին կալանավորի. «Ճիշտ ա չէ, որ քաղաքապետ լինելով իրան բանտարկել են, բա էլ ոնց եղավ, որ եթե ընտրվի կազատեն։ Տենց բան չի կարա լինի»։

Նկատենք, որ Առուշ Առուշանյանը բանտից ազատվելուց ընդամենը մեկ շանս ունի։ Երբ լրանա նրա պատժի կրման ավարտը, կբացեն դուռը և նրան դուրս կհրավիրեն ՔԿՀ- ից։

Հավելենք նաև, որ Առուշ Առուշանյանին հանցագործ ասելու իրավունք չունենք, քանի դեռ գործում է անմեղության կանխավարկածը՝ մարդ ես էլի ։

(Visited 28 times, 1 visits today)