Հայտնի քրեական գործով ընտրովի քննություն. Հրապարակ

Պատրոն Դավո

Իրավապահներն ուշագրավ գործողություններ են իրականացնում ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող հայտնի քրեական գործով:

Պատրոն Դավո

Խոսքն ԱԱԾ-ում քննվող զենքի գործի մասին է, որի շրջանակներում օրերս կալանավորվեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մատակարար ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, ինչպես նաեւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Մինչդեռ, օրինակ, այդ ժամանակների ԳՇ պետ Արտակ Դավթյանը դեռ պաշտոնավարում է, նրան հարցաքննության էլ չեն կանչել։ Չեն հարցաքննել նաեւ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գաբրիել Բալայանին:

Երեկ մեր լրագրողը փորձել է մեկնաբանություն ստանալ Գ. Բալայանից, ով եղել է Դավիթ Տոնոյանի տեղակալը: Սակայն նա այդ գործի վերաբերյալ չի ցանկացել մեկնաբանություն տալ, միայն հաստատել է, որ իրեն չեն հարցաքննել։

Հիշեցնենք, որ 2018-ի մայիսին Գաբրիել Բալայանը՝ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին, պաշտպանության նախարարի տեղակալ նշանակվեց, իսկ ազատվեց այդ պաշտոնից պատերազմից հետո՝ նոյեմբերի վերջերին։

Իսկ հայտնի գործով հանցավոր գործարքը, ըստ իրավապահ մարմնի, կայացել է 2018-ի աշնանը։ Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իրեն էլ կներգրավեն այս գործով, պաշտոնաթող փոխնախարարը պատասխանել է․

«Իմ մտավախություններն իմ մեջ են, բայց այս պահին խոսել, մեկնաբանություն տալը սխալ է, քանի որ քննություն է գնում»

Հրապարակ

(Visited 14 times, 1 visits today)