Որոշված է հարցը. Ռուսաստանը կարող է դեմ լինել…

պուտին ալիև

ՌԴ գլխավոր պետական գործակալությունը հոդված է հրապարակել Իրան-Բաքու լարվածության ֆոնին վերջին իրադարձությունների վերաբերյալ։

պուտին ալիև

Նշվում է, որ Իրանն անհանգստացած է տարածաշրջանում Իսրայելի ու Թուրքիայի աճող ներկայությամբ, Հայաստանի հետ Իրանի կապերը կտրելու Բաքվի գործողություններով։ Այսպես կոչված «Ադրբեջանը» փառաբանվում է որպես պատերազմում հաղթած կողմ, որն արդեն ոչ մեկի հետ հաշվի չի նստում իր քաղաքականության մեջ, այդ թվում՝ գործընկերներ ընտրելու հարցում։

Ռուսական տարատեսակ ուղղվածության զլմ-ներում Բաքվի փառաբանումը նոր երեւույթ չէ եւ հատկապես ինտենսիվացել է նոյեմբերի 9-ից հետո։ Ընդ որում, այս համատեքստում նվազեցվում են Ռուսաստանի դերն ու հնարավորությունները, ինչը միայն առաջին հայացքից է տարօրինակ՝ ինչպես կարող է իրեն աշխարհի կենտրոնը համարող, Արեւմուտքին խեղճացրած, Չինաստանին իրեն դաշնակցած երկիրը խեղճանալ ինչ որ մի Բաքվի դեմ։

Բաքուն Մոսկվայի պրոքսին է եւ գործում է նրա առաջնորդությամբ, մասնավորապես Հայաստանի ու Իրանի ուղղություններով։ Միեւնույն ժամանակ, Արեւմուտքի ու Իրանի դիրքորոշումների ֆոնին ավելի է ընդգծվում Ռուսաստանի քաղաքականության էությունը, եւ ՌԴ հնարավորությունների «չքմեղացումը» կապված է այս հանգամանքների հետ։

«Պետք չէ գերագնահատել Ռուսաստանի հնարավորությունները», «Ռուսաստանը չի կարող դիմակայել Թուրքիայի ու Ադրբեջանի աճող ազդեցությանը» թեզերը հայ հանրությանը հատկապես ինտենսիվ հրամցվում են վերջին ամիսներին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ նոր ոճրագործություն է նախապատրաստում։ Ո՞վ է աճեցրել «Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը» 200 տարվա ընթացքում, եւ ո՞ւմ հաշվին։

Հատկանշական է, որ ՌԴ պետական գլխավոր գործակալության հոդվածում նշվում է, որ Իրանի ու Բաքվի միջեւ «հնարավոր փոխզիջում կարող է լինել դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու գաղափարից Ադրբեջանի հրաժարվելը: Ավելին, Ռուսաստանը կարող է նաև դեմ լինել այս հարցի ռազմական լուծմանը:

Իզուր չէ, որ Իրանի ԱԳՆ-ն արդեն կոչ է արել Մոսկվային հայտնել իր դիրքորոշումը՝ տարածաշրջանում հնարավոր սահմանների փոփոխման հարցով»։ Այսինքն, միջանցքի հարցը որոշված է, Ռուսաստանը, որը հրադադարի երաշխավորն է, կարող է դեմ լինել, կամ էլ դեմ չլինել ռազմական ճանապարհով հարցի լուծմանը։

Ամեն ինչ այս պարբերության մեջ ասված է։ Ընդ որում, նշվում է, որ Բաքուն դժվար թե փոխզիջման գնա այս հարցում։ Իսկ Ռուսաստանը դեռ չի պատասխանել Իրանի հարցմանը։

Երեկ Մոսկվայից էմիսարներ էին ուղարկվել Երեւան, որոնց երկար բարակ հեքիաթներից կարելի է առանձնացնել երկու թեզ՝ «Հայաստան-Իրան «առանցք» հնարավոր չէ», եւ «Ռուսաստանի արտգործնախարարի դրական արձագանքը 3+3 նախաձեռնությանը չի նշանակում, որ Ռուսաստանը միանում է այդ գաղափարի առաջմղմանը»:

(Visited 30 times, 1 visits today)