Իշխանությունը անցավ իսկական տեռորի. Ոստիկաններով մտնում են գրասենյակներ ու… Ինչ է կատարվում

«Իրավունք» թերթը գրում է. «Չար լեզուներն ասուն են, որ իշխանությունը անցել է իսկական տեռորի:

Ուրբաթ առավոտվանից տեսչական մարմինների աշխատակիցները, երեք-չորս ոստիկանների ուղեկցությամբ, մտնում են գրասենյակներ եւ ամենաաննշան առիթը օգտագործում՝ մարդկանց տուգանելու համար:

Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացին փաստում է, որ պահանջում են, որ մարդն իր իսկ աշխատասենյակում մենակ նստած դիմակ կրի, հակառակ պարագայում տուգանք` 30-40 հազար դրամ:

Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացիները փաստում են, որ զուտ ոստիկանների ներկայությունը արդեն իսկ ավելորդ խուճապի առիթ է տալիս:

Տպավորություն է, որ կառավարությունը ոչ թե կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, այլ կոնկրետ խնդիր է դրված` լցնել բյուջեն ցանկացած գնով:

Մենք փորձեցինք Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկանալ, թե ինչ լիազորությունների շրջանակներում են ոստիկանները տեսչական մարմնի աշխատակիցների հետ այցելում գրասենյակներ:

Սակայն ոստիկանները մեզ ուղորդեցին դեպի տեսչական մարմին՝ ասելով, որ նրանք կպատասխանեն:

Կփորձենք այդ բացատրությունը ստանալ»:

(Visited 42 times, 1 visits today)