Կյանքի իմաստը. Կյանքի 15 սկզբունքները ըստ Դալայ Լամայի

Ըստ Դալայ Լամայի՝ անհաջողություններից խուսափելու, առողջությունը պահպանելու և երջանկության հասնելու համար պետք է հասնել մտավոր հանգստության ու ներդաշնակության:

Մեծ սերն ու մեծ հաջողությունը կապված են մեծ համարձակության հետ:
Երբ պարտվում ենք, չենք կորցնում ձեռք բերված փորձը: Հետևեք այս երեք կանոններին՝
Հարգիր ինքդ քեզ
Հարգիր դիմացինին

Մի խուսափիր քո գործողությունների պատասխանատվությունից:
Հիշեք, միշտ չէ, որ այն, ինչ ուզում եք, ձեզ պետք է:
Սովորեք օրենքները, որպեսզի կարողանաք ճիշտ խախտել դրանք:
Թույլ մի տվեք, որ փոքրիկ վեճը քանդի մեծ ընկերության հիմքերը:
Եթե սխալվել եք, ապա արեք ամեն բան այն ուղղելու համար:

Երբեմն պետք է մնալ մենակ խորհելու ու մտածելու համար:
Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները:
Հիշեք՝ երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է:
Ապրեք արժանապատիվ կյանքով, որպեսզի հետո՝ ծերության շրջանում հիշելու որևէ բան ունենաք:

Վիճելիս խոսեք միայն ներկայի մասին՝ մի հիշեք անցյալը:
Կիսվեք ձեր գիտելիքներով: Դա անմահության հասնելու միակ միջոցն է:Սիրեք Երկիրը:
Տարվա ընթացքում գոնե մեկ անգամ գնացեք այնտեղ, ուր երբևէ չեք եղել:

(Visited 27 times, 1 visits today)