Պարտադրված կարգ է. ՔՊ պատգամավորի խոսքի հիման վրա ենք սա ասում…

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իր աշխատասենյակում ևս կա փակցված Նիկոլ Փաշինյանի նկարը, ասել է.

«Այո, որովհետև այդպիսին է սահմանված նոր կարգը, որևէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված և այդ կարգը պահպանվում է։ Բնականաբար կառավարությունում է որոշվել այդ կարգը»:

«ՉԻ». Դեռ օգոստոսին, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի լուսանկարների դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի լուսանկարները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներից շատերի աշխատասենյակներում պատերին են փակցրել, և դրա հետ կապված աղմուկ բարձրացավ,

այդ պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը, բառացիորեն ասաց, թե իր սենյակում ոչ թե վարչապետի, այլ իրենց թիմի առաջնորդի նկարն է:

Ստացվում է, որ ՔՊ առաջնորդի լուսանկարները պատերին փակցնելը կառավարության որոշումով է արվում: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հրամայել է, որ իր լուսանկարները պետական պաշտոնյաները աշխատասենյակներում կախեն, քանի որ ինքը ՔՊ առաջնորդն է:

Պարտադրված կարգ է: Ֆանտաստիկա է: ՔՊ պատգամավորի խոսքի հիման վրա ենք սա ասում, մեզանից բան չենք հնարում:

Այս տեմպերով գնա, շուտով Նիկոլ Փաշինյանի լուսանկարները պատերին կախելը Սահմանադրությամբ կամրագրեն, որպես ՀՀ քաղաքացիների անքակտելի պարտավորություն:

(Visited 8 times, 1 visits today)