ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս է հայը ստիպпւմ Սյունիքով անցնող բեռնատարից պոկել թпւ րքական դրпշը

Ինչպե՞ս է հայը ստիպпւմ Սյունիքով անցնող բեռնատարից պոկել թпւ րքական դրпշը.

Հավելենք որ, Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում զինված ու դիմակավորված ադրբեջանցի ոստիկանները արցախցի պատանիներին տեղափոխող ավտոբուսն էին կանգնեցրել ու սպառնալից քարոզչությամբ զբաղվել։ «Արդեն իմացեք՝ Լեռնային Ղարաբաղ չկա, դուք արդեն ադրբեջանցի եք», — ռուսերեն ասում էր ադրբեջանցի ոստիկանը պատանիներին։

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստները ընկերական խաղից հետո Կապանից վերադառնում էին Արցախ, երբ ադրբեջանցի ոստիկաները կանգնեցրել են ավտոբուսն ու սկսել ստուգում իրականացնել, ասում է արցախյան ակումբի պատասխանատու Մհեր Ավանեսյանը։

«Ասում էին, որ «Ղարաբաղը Ադրբեջան ա», էդ ա, ուզում էին, որ էրեխեքը իրանք իրանցով ասեին, որ՝ «հա», բայց ոչ մեկը չի ասել, հանգիստ, սուս-փուս նստած էին տեղները», — «Ազատության» հետ զրույցում պատմեց Ավանեսյանը՝ հավելելով․ — «Էդ կարգի բան ա, էլի, որ իրանց լեզվով՝ «Ղարաբաղ բիզիմդիր», ռուսերեն՝ «Ղարաբաղ էտո Ազերբայջան»։

Հարցին՝ երեխաներից պահանջում էին կրկնե՞լ այդ արտահայտությունը, արցախյան ակումբի պատասխանատուն արձագանքեց․ — «Չէ, պահանջել չէ, էլի, ուզում էին հասկացնեին, որ տենց ա, շուտ-շուտ ասում էին էդքանը»։

Ավանեսյանի տեղեկացմամբ՝ ավտոբուսում 15-16 տարեկան 18 պատանի է եղել, նրանց հետ մարզիչներն ու բժիշկը։ Ֆուտբոլային ակումբի պատասխանատուն ասում է՝ ավտոբուսը շուրջ կես ժամ է մնացել անցակետի մոտ, հետո ադրբեջանցի ոստիկանները բաց են թողել։

Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, թե ադրբեջանցիներն Արցախի ֆուտբոլային ակումբի անդամներին թույլատրել են շարժվել, երբ ռուս խաղաղապահներն են մոտեցել։

Տեսանյութը՝ որտեղ վարորդը պոկում է թուրքական դրոշը.

(Visited 25 times, 1 visits today)