Ֆրանսիան կօգնի Ադրբեջանին. Մանրամասներ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Ֆրանսիայի հակահետևակային ականների վերացման կոմիտեի նախագահ Ժերար Չեշնելի ղեկավարած պատվիրակությանը։

Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն, Հասանովը ներկայացրել է Արցախի գրավյալ տարածքներում ականների և չպայթած զինամթերքի ականազերծման աշխատանքների մասին:

Իր հերթին էլ Չեշնելը նշել է, որ իր ղեկավարած կոմիտեն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել գրավված տարածքները ականներից մաքրելու հարցում։

 

(Visited 87 times, 1 visits today)